Եմենում ընդդիմադիրների կողմն է անցել բանակի մի մասը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2011 18:29

Եմենում  գեներալ-մայոր Ալի Մոհսեն ալ-Ահմարի հետևից ընդդիմադիրների կողմն են  անցել տասնյակ սպաներ  ու երեք գեներալ: Գեներալ Նասեր Ալի Շուայբին հայտարարել է, որ այլևս չի ենթարկվում նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին և անցնում է  ցուցարարների  կողմը:  Նրան են միացել նաև սպաների 60%-ը:

Իշխանությունների ու ընդդիմության միջև հակամարտությունը նորոգվել էր իշխանամետ զորքերի` ցուցարարների  վրա գրոհելուց հետո, որի արդյունքում զոհվել է 50 մարդ: Ընդդիմադիրներին աջակցելու հայտարարություն է արել նաև  Եմենի ազդեցիկ համայնքի առաջնորդ Հաշիդ շեյխ Սադիկ ալ-Ահմարը: Նա հայտարարել է, որ ինքն անձամբ ու իր բոլոր համայնակիցները միանում  են ցուցարարներին  ու պահանջում Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականը

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply