Պուտինը Լիբիայում իրականացված օպերացիան անվանել է անամոթ խաչակրաց արշավանք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2011 18:15

ՌԴ վարչապետ Վլադիմիր  Պուտինը Արևմուտքի` Լիբիայում իրականացրած օպերացիան անվանել է  խաչակրաց արշավանք, հայտարարելով, որ դրսից ոչ մեկն իրավունք չունի միջամտելու երկրի ներքաղաքական կյանքին:  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը Պուտինն անվանել է  “ոչ լիարժեք ու կորստաբեր”:” Այն ինձ միջնադարի խաչակրաց պատերազմին մասնակցելու կոչ է հիշեցնում ”,- ասել է Պուտինը:

Բացի այդ, նա այլ երկրների կոնֆլիկտներին միջամտելու ԱՄՆ-ի քաղաքականությունը  բնութագրել է իբրև կայուն տենդենց, որը զուրկ է “տրամաբանությունից ու ամոթից”:

Այդ առիթով վարչապետը հիշել է, որ  Բիլլ Քլինթոնի նախագահության ժամանակ ռմբակոծվել էր Բելգրադը, իսկ Ջորջ Բուշ-ավագի ու Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության ժամանակ` Իրաքն ու Աֆղանստանը:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply