Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 21, 2011 15:41

Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար դոկտոր Սուպաչայ Պանիտչպակդիին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի քարտուղարության կողմից Հայաստանի մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքներին ցուցաբերած աջակցության կապակցությամբ:

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն բարձր գնահատեց Հայաստանի հետ հաստատված համագործակցությունը, եւ նշեց, որ Հայաստանում հաջողությամբ են ընթանում տնտեսական բնագավառի բարեփոխումները:

Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին տնտեսական կապերն ու դրանց խթանմանն ուղղված իշխանությունների քայլերը:

Սուպաչայ Պանիտչպակդին Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման իր տեսլականը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի մրցակցային քաղաքականության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը հիմնվել է 1964թ. որպես մշտական միջկառավարական մարմին: Այն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ առեւտրի ներդրումների եւ զարգացման հարցերով զբաղվող հիմնական մարմինն է: Միջկառավարական համաժողովները գումարվում են 4 տարին մեկ անգամ: Տասներեքերորդ համաժողովը կգումարվի Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ 2012թ.:

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply