Վ. Սաֆարյան. «Գյուղնախարարի պաշտոնը չպետք է քաղաքական լինի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2011 18:45

Նախարարի պորտֆելը, հատկապես գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում, չպետք է լինի քաղաքական պաշտոն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Հայրենական ապրանարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով` այս ոլորտներում արդյունավետության համար պետք է աշխատեն մասնագետները:

ԱԺ  գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Խաչիկ Հարությունյանը ևս փաստեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է և կառույցն, ըստ էության, ոլորտի քաղաքականությունն է իրականացնում: Նրա խոսքով` տնտեսության ազատականացման պայմաններում պետության միջամտությունը և ներդրումները գյուղատնտեսության ոլորտում գրեթե զրոյի են հավասարվել, ինչի պատճառով էլ ոլորտում մեծ անկում արձանագրվեց:

Սաֆարյանը նշում է, որ նախագահի հայտարարությունից հետո գյուղնախարարությունը սկսել է նաև ճյուղային գործունեություն իրականացնել, և դա իր դրական ազդեցությունը կունենա ոլորտի վրա:

Հարությունյանը նշում է, որ պետք է Հայաստանում զարգացնել սերմնաբուծարաններ և տնկարաններ, որպեսզի կախված չլինենք ներկրումներից. «Ժամանակին ունեինք սերմնաբուծարաններ, որոնք չգիտես ում թեթև ձեռքով սեփականաշնորհվել են ու հիմա ստիպված սերմնացուն ներկրում ենք»:

Ներկրումներին անդրադառնալով` Հարությունյանը նշում է, որ այս տարի 2500 տոննա գարու սերմնացուից բացի կներկրվի ևս 1000 տոննա. պահանջարկը մեծ է: Կներկրվի նաև  2500 տոննա կարտոֆիլի սերմնացու, որի բաշխման կարգը կորոշի մասնավոր հատվածը:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply