Քադաֆիի կողմնակիցները հարձակվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2011 15:16

Կահիրեի Տախրիր հրապարակում լիբիական առաջնորդի 50 կողմնակիցները փորձել են հարձակվել Եգիպտոս ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա: ՄԱԿ-ի ղեկավարին շրջապատելով` ցուցարարները թույլ չեն տվել նրա ուղեկիցներին անցնել: Ընդ որում, նրանք  հակաամերիկյան բնույթի  բացականչություններ են արել:

Նրանց ազգային պատկանելությունը չի պարզվել: Մոտ եկած ոստիկանությունը  նեղել է ցուցարարներին ու հնարավորություն տվել Պան Գի Մունին  հեռանալ: Ասվում է նաև, որ այս դեպքի պատճառով գլխավոր քարտուղարը չի տուժել, սակայն տուժել են նրան ուղեկցողները: Նրա հետ Կահիրե էր ժամանել 15 հոգանոց պատվիրակություն:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply