Սպառողների վստահության ինդեքս. 2011թ.-ի առաջին եռամսյակ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 15:34Սպառողների վստահության ինդեքսը 2011թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ նվազել է` կազմելով 99.0%:
Ընթացիկ պայմանների ինդեքսը նվազել է 92.0%-ով, իսկ ապագա պայմանների ինդեքսն աճել է 103.9%-ով: Ընթացիկ պայմանների ենթաինդեքսի մեջ աճ է նկատվել միայն ընթացիկ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ եկամուտների մակարդակի փոփոխության հաշվեկշռի գծով (նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ինդեքսը` 104.6%), բայց հաշվեկշիռը շարունակում է մնալ միջինից ցածր մակարդակի վրա` 34.7: Ենթաինդեքսի մեջ ներառված մնացած հարցերի հաշվեկշիռները նվազել են: Շարունակում է նվազել ներկա տնտեսական վիճակը դրական գնահատողների տեսակարար կշիռը. այս եռամսյակ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ հաշվեկշիռը նվազել է 19.2%-ով` կազմելով 22.4:
Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Ապագա պայմանների ինդեքսի բոլոր հարցերի հաշվեկշիռներն աճել են և գտնվում են կայուն վիճակը բնութագրող մակարդակում: Հատկապես մեծ աճ է գրանցվել հաջորդ եռամսյակում ընթացիկի համեմատ եկամուտների մակարդակի փոփոխությունը բնութագրող ենթաինդեքսի գծով` 110.3%:
Ինդեքսների հաշվարկը. Սպառողների վստահության ինդեքսը ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաμերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զμաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:
Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերը կրում են որակական բնույթ և ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար:
Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշվեկշռին ստանում ենք վերջնական ինդեքսները:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն







Facebook
Tweet This
Email This Post
