Անգելա Մերկելի ուղղաթիռը հրաշքով խուսափել է բախումից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 14:51
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական ուղղաթիռը կարողացել է մի կերպ խուսափել բախումից: Թռիչքի ժամանակ շարժիչը խափանվել է : Դեպքը կատարվել է մարտի 16-ին, սակայն լուրը կանցլերի գրասենյակից հաստատել են միայն այսօր:
Superpuma 332 ուղղաթիռն Անեգելա Մերկելին հասցրել է Օֆֆենբուրգ: Հետդարձի ճանապարհին, երբ ուղղաթիռը գտնվում էր Օբերշլայսհամի վրա, միանգամից խափանվել են 2 շարժիչները:
Ուղղաթիռը սկսել է ընկնել: Անձնակազմին հաջողվել է շարժիչը գործարկել միայն երկրից 100 մ բարձրության վրա ու կանխել վթարը: Դեպքի պահին Մերկելն ուղղաթիռում չի եղել:
Խափանման պատճառներն անհայտ են: Ուղղաթիռը փաստացի նոր է` դաշնային ծառայության տրամադրության տակ է 2010-ի դեկտեմբերից:






Facebook
Tweet This
Email This Post
