Wikileaks–ն Իրանին կասկածում է ոսկու ակտիվ գնման մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 14:32
Իրանը 2000-ականներին համաշխարհային շուկայում մեծ ծավալով ոսկի է գնել: Այդ մասին իր կայքում լուր է զետեղել Wikileaks-ը:
Ենթադրվում է, որ Իրանը մոտավորապես 300 տ ոսկի է պահեստավորել: Համեմատության համար բերվում են հետևյալ տվյալները. 1996-ին Իրանն ուներ ընդամենը 168,4 տ ոսկի: Պահեստավորած ոսկու ծավալներով, Իրանն այժմ մտնում է աշխարհի քսանյակի մեջ:
Վերլուծաբանների կարծիքով շուկայում վերջին 10 տարիների ընթացքում Իրանը ոսկու ամենաակտիվ գնորդն է Չինաստանից, Ռուսաստանից ու Հնդկաստանից հետո: Պահեստավորած ոսկին անհրաժեշտ է ակտիվների դիվերսիֆիկացման համար: Ավանդաբար ոսկու պահանջարկը շուկայում մեծանում է, երբ անկայունության պատճառով դրամի ներդրումը ռիսկային է դառնում:
Վերջին տարիներին ոսկու գինը գնալով աճում է` նորացնելով առավելագույն պատմական ցուցանիշերը: 2011-ին այն հասել է մեկ տրոյական ունցիայի համար` 1444,4 դոլարի: Վերջին բարձրացումները պայմանավորված էին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հուզումներով ու նույնիսկ Լիբիայի քաղաքացիական պատերազմով:






Facebook
Tweet This
Email This Post
