Հենրիխ Մխիթարյանը` լավագույն խաղացող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 21, 2011 14:04
Ֆուտբոլի Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հյուրընկալելով Լուցկի «Վոլինին», հաղթեց 4:0 հաշվով: Երկրորդ գնդակը մրցակցի դարպասը խփեց Մխիթարյանը: Նա էլ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: «Շախտյորը» վաստակած 58 միավորով առաջին տեղում է: 12 միավորով ետ է մնում Կիևի «Դինամոն»:






Facebook
Tweet This
Email This Post
