Ջաստին Բիբերն առաջ է անցել Մայքլ Ջեքսոնից
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 13:53
«Ջաստին Բիբեր.երբեք մի ասա` երբեք» տեսաժապավենը ԱՄՆ-ի վարձույթից հավաքել է 72,2 մլն դոլար` մեկուկես ամսվա ընթացքում: Արդյունքում, ֆիլմը համարվել է Հյուսիային Ամերիկայի ամենահաջող համերգային ֆիլմը` դրամարկղի մուտքի տեսանկյունից: Մինչ այժմ ԱՄՆ-ի տարածքում ռեկորդակիր էր համարվում Ջեքսոնի «Ահա և վերջ» ֆիլմը, որը 2009-ին հավաքել էր 72,1 մլն դոլար: Ջեքսոնի ֆիլմն իհարկե շարունակում է առաջատար դիրքը զբաղեցնել համաշխարհային վարձույթի շուկայում: ԱՄՆ-ի սահմաններից դուրս այն հավաքել է 189 մլն դոլար (ընդհանուր առմամբ` 261 մլն): Բիբերի ֆիլմն ԱՄՆ-ի սահմանից դուրս հավաքել է 10,8 մլն դոլար, առաջին հերթին` Լատինական Ամերիկայի հաշվին, ուր երաժիշտը մեծ ճանաչում ունի:
Ջաստին Բիբերը 17-ամյա կանադացի փոփ-երգիչ է, ով հանրաճանաչ դարձավ այն բանից հետո, երբ մայրը նրա երգի տեսահոլովակը տեղադրեց YouTube –ում:






Facebook
Tweet This
Email This Post
