Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 21, 2011 13:52

Մոնտե Կառլոյում  շարունակվող շախմատի «Ամբեր» մրցաշարի  8-րդ տուրում  Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդն էր: «Կույր» շախմատում գրանցվեց խաղաղ արդյունք, իսկ «արագ» պարտիայում մեր շախմատիստը հաղթեց: Ընդհանուր հաշվարկով Արոնյանը վաստակած 11,5 միավորով առաջին տեղում է: Նորվեգացի Մագնուս Կառլսենն ունի 11 միավոր: Արոնյանը 6 միավորով գլխավորում է «կույր» շախմատի մրցաշարային աղյուսակը, իսկ «արագ» շախմատում 5,5 միավորով երկրորդն է: 6,5 միավոր է վաստակել Կառլսենը:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply