Աստղագետներն ականատես են եղել երկու աստղի միաձուլման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2011 13:37

Աստղագետներն առաջին անգամ գրանցել են երկու աստղի միաձուլման փաստ: Գիտնականները հետևել են V1309 անունը կրող օբյեկտին, որը հայտնաբերվել է 2008-ին: Օբյեկտի լուսարձակումը մեկ ամսվա ընթացքում 10 հազար անգամ նախնականի համեմատությամբ ուժեղացել է: Արդյունքում այն սկսել է լույս արձակել Արեգակից 30 անգամ ավելի շատ: Դրանից հետո, օբյեկտի լուսարձակումը սկսել է մարել, հասնելով նախնականի վիճակի: Փորձազննությամբ հաստատվել է նաև, որ 2002-2010 թթ  երկնքի այդ հատվածում լուսարձակումը ժամանակ առ ժամանակ փոփոխվել է,  և գիտնականները եզրակացրել են, որ դրանք 1,4 օր պարբերությամբ իրար շուրջ պտտվող աստղեր են, իսկ դրանց ուժեղ բռնկումները մեկնաբանել են իբրև երկու աստղի միաձուլում: Ներկայումս գիտնականներին չի հաջողվում տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում նորահայտ աստղը: Նրանք նաև  համոզված են, որ դրա կառուցվածքը սովորական լուսատուներից  տարբեր է, քանի որ այն աստղերի միաձուլումից առաջացած ամպերով է ծածկված: Առաջիկայում մտադիր են ուսումնասիրել այդ օբյեկտը “Հաբբլ” օպտիկական աստղադիտակով:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply