Ովքեր են հրավիրվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 21, 2011 13:27

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն մարտի 26-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կայանալիք  Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Ուշագրավ է, որ Հայաստանի հավաքականում խաղալու հրավեր է կրկին ստացել  Ռոբերտ Զեբելյանը։ Վերջին պահին  թիմում է ընդգրկվել նաև Լևոն Պաչաջյանը: Ներկայացնենք բոլոր  այն խաղացողների անունները, ովքեր հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արարատ Առաքելյան «Բանանց»
Հրայր Մկոյան «Միկա»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
Վալերի Ալեքսանյան «Ուլիս»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արտակ Դաշյան «Բանանց»
Լևոն Պաչաջյան «Սանատ Նաֆտ», Իրան

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Մարկոս Պիզզելի «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան
Ռոբերտ Զեբելյան «Դինամո» Մինսկ, Բելառուս

Ներկայացնում ենք մարզումների ժամանակացույցը

22.03 մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոն «փակ» 17:00
23.03 մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոն «փակ» 18:00
24.03 մարզում «Հանրապետական» մարզադաշտ «բաց» (առաջին 15 րոպե)         18:30
25.03 մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոն «փակ» 18:00

26.03 խաղ Հայաստան-Ռուսաստան 19:00

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply