ԱԺ-ն կքննարկի Րաֆֆի Հովհաննսիյանի քայլը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 12:54
Այսօր Ազգային ժողովում՝ ընդմիջման ժամին կքննարկվի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի արարքի նկատմամբ վերաբերմունք հայտնելու հարցը:
Այդ մասին քառօրյան սկսելուց առաջարկեց նակխա պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Ես կարծում եմ, որ ԱԺ-ն չպետք է անտարբեր լինի և իր վերաբերմունքը պետք է հայտնի մեկ շաբաթ հացադուլ հայտարարած իր անդամի արարքի նկատմամբ»,- ասաց նա:
Դալլաքյանն առաջարկեց ընդմիջմանը հավաքվել ԱԺ նախագահի աշխատասենյակում՝ բոլոր խմբակցությունների մեկական ներկայացուցչի և անկախ պատգամավորների մասնակցությամբ և քննարկել. «կամ դիմել Հովհանիսյանին` հացադուլը դադարեցնելու խնդրանքով, կամ էլ այցելել նրան»:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ Մեծ Բրիտանիա կատարած այցից վերադառնալուց հետո խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ և փորձել է հասկանալ, թե որն է նպատակը:
«Կոնկրետ պատասխան չստացա,- ասաց ԱԺ նախագահը,- ես համաձայն եմ, որ մենք միասին այսօր հավաքվենք և քննարկենք մեր ապագա քայլերը»:
Դալլաքյանը հստակեցրեց. «Խոսքը չի վերաբերվում նրա արարքին գնահատական տալուն, այլ մարդկային վերաբերմունք արտահայտելուն մեր գործընկերոջը»:
Աշխատանքներն սկսելուց առաջ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ կանոնակարգի համաձայն ընդունված է համարվում ՕԵԿ պատգամավոր Արծրունի Աղաջանյանի հրաժարականի դիմումը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
