Ավտոպատահար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մարտի 21, 2011 11:59

Մարտի 19-ին՝ժամը 03.34-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 126 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել  ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում Գևորգ Հակոբյանին պատկանող ՛՛ՋՄՍ՛՛ մակնիշի 01 ՕՕ 013 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Գ.Հակոբյանը ստացել է ոտքերի վնասվածք:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ Գ.Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրով:

Գ.Հակոբյանի առողջական վիճակը գնահատվել է  բավարար:

Դիտվել է 905 անգամ:

Leave a Reply