Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2011 11:54

Մարտի 18-ին՝ժամը 12.28-ին, , ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի ամառանոցների տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել`13.41-ին: Այրվել է 3 հա խոտածածկ տարածք, որից 2000 քմ-ը նորատունկ այգու տարածքում:
Նմանատիպ հրդեհներ են բռնկվել նաեվ նույն մարզի Փարպի գյուղում՝ այրվել է 8000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, որից 2000 քմ նորատունկ այգու տարածքում, Ագարակ գյուղի հարակից տարածքում՝2 հա խոտածածկ տարածք, որից 3000 քմ նորատունկ այգու տարածքում, Բյուրական գյուղի հարակից տարածքում՝ այրվել է 5 հա խոտածածկ տարածք, որից պտղատու այգու տարածքում` 3000 քմ և 5 ծառ, անմշակ խաղողի այգի` 3000 քմ մակերեսով:
Հրշեջ –փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:


Նույն օրը՝ժամը 19.02-ին, ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 11 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 20.30-ին:
Ամբողջությամբ այրվել է ոչ բնակեցված տունը իր գույքով:


Մարտի 20-ին՝ ժամը 11.23-ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել` 12.40-ին:
Այրվել է Մ. Ղարիբյանին պատկանող խաղողի այգին` 1.5 հա:

Նույն օրը՝ժամը 14.27-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.42-ին, մարվել`14.52-ին:
Այրվել են Վ. Մովսիսյանին պատկանող ցախատանը պահեստավորված 1.5 խմ վառելափայտը, հարակից խոտածածկ 500 քմ մակերեսով տարածքը և 7 ծիրանենի:


Նույն օրը՝ժամը 14.55-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորում՝ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.31-ին, մարվել`15:40-ին:
Այրվել են խոտածածկ տարածք` 3500 քմ մակերեսով և մասամբ՝ 15 պտղատու ծառ:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply