Ահազանգ գնացքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 11:50
Մարտի 18-ին՝ժամը 09.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի էլեկտրագնացքում` Արմավիր-Քարակերտ հատվածում ընթանալիս, տրանսպորտային ոստիկանների կողմից հայտնաբերվել է առանց հսկողության թողնված կասկածելի պայուսակ:
Արտենի կայարանում բոլոր ուղևորները տարհանվել են, գնացքը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Արտենի կայարան են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եվ մեկ մարտական հաշվարկ:
Պայուսակի զննումից հայտնաբերվել են են հագուստ և լոգանքի պարագաներ: Դեպքի վայր ժամանած սակրավորների կողմից նույնպես կատարվել է պայուսակի զննում:






Facebook
Tweet This
Email This Post
