Հայաստանին նվիրված հանդես Մադրիդի Գրքի Տանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 21, 2011 11:46

Մարտի 17-ին Մադրիդի կենտրոնում տեղակայված  խոշորագույն  „Գրքի Տուն” գրախանութի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մարկո Պոլոյի անունը կրող հեղինակավոր տուրիստական գործակալության (Club Marco Polo) կողմից կազմակերպված շնորհանդեսը` նվիրված Հայաստանին: Բանախոսն էր գործակալության կոմերցիոն տնօրեն Խոսե Լուիս Անգուլոն, որը վերջերս  Հայաստան այցելելուց հետո իր տպավորությունները կիսեց դահլիճում հավաքված գործընկերների եւ հանրության առջեւ` ներկայացնելով հայերին որպես  ”իրապես դեպի եվրոպական ընտանիք ձգտող մի փոքրիկ, բայց փառապանց ազգ, որը դարեր շարունակ եղել է եվրոպական քաղաքակրթության  փարոսն ու հաղորդիչը Արեւելքում”: Հանդեսի ընթացքում հնչում էին հայկական ազգային մեղեդիներ: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply