Բրաունինգ ատրճանակը` Յուտայի նոր խորհրդանիշ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 11:39
Ամերիկյան նահանգների անսովոր խորհրդանշների ցուցակը համալրվել է լեգենդար ատրճանակով.անցյալ շաբաթ Յուտա նահանգը ձեռք բերեց ևս մեկ պաշտոնական խորհրդանիշ` Բրաունինգ ատրճանակը: Մինչ օրս ոչ մի նահանգում սպանության գործիքին չի հատկացվել խորհրդանշական կարգավիճակ: Ճիշտ է, ԱՄՆ-ում գոյություն ունեցող խորհրդանիշների մեջ կան այնպիսիք, որ պակաս զարմանք չեն առաջացնում:
Ինքնալիցավորվող M1911 ատրճանակը հավերժացնելու առաջարկի հեղինակը հանրապետական Կառլ Ուիմմերն է: Իր առաջարկությունը հիմնավորում է այն փաստով, որ 2011-ին լրանում է հարյուր տարին այն օրից, ինչ ատրճանակը հայտնագործող Ջոն Մոզես Բրաունինգը Յուտա նահանգում հիմնել է M1911-ի արտադրություն:






Facebook
Tweet This
Email This Post
