Հանրությունը երրորդ ուժ է փնտրում` սատարելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2011 14:55

Հացադուլը լուրջ քաղաքական ակցիա է և վկայում է, որ մարդը պատրաստ է զոհողությունների իր խոսքը տեղ հասցնելու համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին` նման հայտարարություն արեց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը: Անտինյանը, ով այցելել է ազատության հրապարակ և իր զորակցությունը հայտնել Հովհաննիսյանին, կարծում է, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Հովհաննիսյանի հացադուլը, այն արդյունք կունենա:

ԱԺԴ կուսակցության նախագար Արշակ Սադոյանը, սակայն, Հովհաննիսյանի սկսած գործընթացը համարում է ոչ հեռանկարային` հավելելով, որ չնայած այցելել ու խոսել է հացադուլավորի հետ, սակայն շատ հարցերում նրան չի հասկանում:

Անդրադառնալով մարտի 17-ի իրողությանը, երբ Ազատության հրապարակում հանրահավաք իրականացրած Լևոն Տեր-Պետրոսյանը չի մոտեցել ու չի խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Սադոյանը  դա ցավալի իրողություն է համարում ու  բացատրում է նրանով, որ ԼՏՊ-ն ուզում է լինել միակ ընդդիմությունը և առաջնորդը:

Սադոյանի խոսքով` ԼՏՊ-ն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու ակնկալում է 2012-ին խորհրդարանում գոնե 10-12 մանդատ ստանալ:

Անտինյանը, սակայն, նշում է, որ ԼՏՊ-ի հետևորդների շարքում բազմաթիվ են մարդիկ, ովքեր դժգոհ են նրա գործունեությունից ու երրորդ ուժ են փնտրում` սատարելու համար:

Սադոյանը ևս փաստում է, որ հանրային կարծիքի ուսումնասիրությունների համաձայն` քաղաքացիների զգալի մասը փնտրտուքների մեջ է` մարդիկ ստեղծված իրավիճակից ելք են փնտրում:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply