Անջելինա Ջոլին հոսպիտալացվել է գլխի վնասվածքով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 11, 2009 16:02

Անջելինա ՋոլինՀանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին գլխի վնասվածք է ստացել «Salt» թրիլլերի նկարահանումների ժամանակ: Գլխին հարված ստանալուց հետո Ջոլին անմիջապես հոսպիտալացվել է: «Columbia Pictures» կինոընկերության մամլո քարտուղար Սթիվ Էլզերը տեղեկացրել է, որ դեպքը պատահել է ուրբաթ օրը` Լոնգ-Այլնդ կղզում իրականացվող նկարահանումների ժամանակ:
Ջոլին, ըստ Էլզերի, այժմ իրեն լավ է զգում և վերադարձել է նկարահանումների հարթակ:
«Salt» թրիլլերը պատմում է ՆԳՆ-ի մի աշխատակցի մասին, որի դերակատարը Ջոլին է: Ըստ սյուժեի` ֆիլմի հերոսուհուն անարդար կերպով մեղադրում են ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեջ: Հերոսուհին ստիպված թաքնվում է նախկին գործընկերներից և փորձում պարզել, թե ով է իրեն կեղծ մեղադրանք առաջադրել: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2010-ին:

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply