Քադաֆին արևմուտքի երկրների առաջնորդներին կանխագուշակել է Հիտլերի ու Մուսոլինիի ճակատագրերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 21, 2011 10:01
Մուամար Քադաֆին լիբիական ժողովրդին ուղղված 15 րոպեանոց ելույթում հայտնել է, որ “Լիբիան պատրաստ է երկարատև պատերազմի: Դուք պատրաստ չեք, իսկ մենք` այո: Մենք երջանիկ ենք, որ այս պահը եկել է”,- դիմելով Արևմուտքի երկրներին` հավելել է նա:
”Ձեզ նույն ճակատագիրն է սպասվում, ինչ որ Հիտլերին ու Մուսոլինիին”,- ասել է նա, նկատի ունենալով ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին ու այն բոլոր երկրների ղեկավարներին, որոնք մասնակցում են Քադաֆիի ռեժիմի դեմ կազմակերպված մարտական օպերացիային:
” Դուք ագրեսորներ եք, դուք` կենդանիներ եք: Բոլոր բռնապետներն էլ ուշ, թե շուտ ընկնում են ժողովրդի ճնշմամբ”: Քադաֆին կոչ է արել ժողովրդին պայքարել “քրիստոնյա” թշնամու դեմ”:
“Ոչ մի արդարացում չկա “իսլամի” դեմ սառը պատերազմին: Լիբիական ժողովուրդը միակամ է: Կանանց ու տղամարդկանց զենք է բաժանվել”,- հայտարարել է Քադաֆին: Լիբիայի վրա հարձակումը նա համեմատել է Վիետնամի ու Իրաքի վրա ԱՄՆ հարձակման հետ: ”Մենք մարտադաշտը չենք լքի, որովհետև նժարին մեր անկախությունն ու մեր երկրի արժանապատվությունն է”,-ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
