Մայա հնդկացիները բնությանը կոչել են օգնել Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2011 9:06

Սալվադորում բնակվող մայա հնդկացիները  հին ծիսակատարություն են արել` օգնելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իմաստուն որոշումներ կայացնելու: Արարողությունը կատարվել է մայաների հին զոհասեղանի մոտ, որը մայրաքաղաք Սան Սալվադորից 25 կմ հյուսիս-արևելք է գտնվում: 5 շաման կրակի մեջ գցել են մոմեր, կակաոյի հատիկներ և կոչել հրաբուխներին, սարերին ու նախնիներին, Արեգակից էներգիա խնդրել, որպեսզի այն  պատի ԱՄՆ նախագահին`  խելացի որոշումներ կայացնելու:

Շամանները նշել են նաև, որ քաղաքակրթությունը սխալ ճանապարհով է ընթանում, ու Օբամային խորհուրդ են տվել քանդել “տեխնոլոգիաների սարդոստայնը”:  Սա հնդկացիների գարնանային գիշերահավասարի առիթով ծիսակատարության մի հատվածն է եղել: Օբաման Սալվադոր կայցելի մարտի 22-23: Այս երկիրը, որտեղ հնդկացիների հին քաղաքակրթության շատ հետքեր են պահպանվել, կդառնա նախագահի լատինաամերիկյան տուրնեի վերջնակետը, որը սկիզբ էր առել Բրազիլիայից և շարունակվել Չիլիում:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply