Քադաֆին այլևս չունի հակաօդային պաշտպանություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 21, 2011 8:22

Այսօր երրորդ օրն է, ինչ  ԱՄՆ-ն և Եվրամիությունը Լիբիայում ռազմական գործողություններ են սկսել: Այս գիշեր կոալիցիայի ուժերը ռմբակոծել են Տրիպոլին: Հրամանատարություն ասում է, որ նպատակը  հակաօդային պաշտպանությունն է : France-Presse-ը հաղորդում է, որ լիովին ավերվել է  Մուամար Քադաֆիի  նստավայրի   շենքերից մեկը: Լիբիական պաշտոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ  հարվածները հասցրել են Տրիպոլիի, Բենգազիի և Զուվարի  քաղաքացիական շինություններին, ինչպես նաև Միսուրատի  նավթային պահեստներին: Զոհվել է ավելի, քան 60 մարդ:

Այս առավոտը երկրորդն է ,որ Տրիպոլիի բնակիչները դիմավորում են ավիահարվածների պայթյունի տակ,    ինտենսիվ ռմբակոծումը շարունակվում է մի քանի ժամ:

Քադաֆիի նստավայր վրա բարձրանում են սև  ծխի ամպերը: France-Presse  հաղորդում է , որ շենքերից մեկը ամբողջովին ավիրվել է ,այն ընդամենը 50 մետր հեռավորության վրա է այն վրանից,որտեղ գնդապետը սիրում էր ընդունել իր հյուրերին:

Ամերիկյան հրամանատարությունը անմիջապես հայտարարեց, որ կապ չունի այդ ավիահարվածի հետ: Ամերիկացիները ընդհանուր առմամբ Լիբիայի ուղղությամբ արձակել են  124 “Տոմագավկ” հրթիռ, օդ են բարձրացրել  նաև ռազմական  օդանավեր  և լիբիական հակաօդային պաշտպանությունից կորուստներ չունեն:

Կոալիցիան  Լիբիայի  ափեր է ուղարկել  տասնյակ հրթիռակիրներ, Միջերկրական ծովի երկնքում թռչում են “Միրաժներ”, “Ռաֆալներ”, “Թայֆուններ”,”Տորնադոներ” և  Ֆ-16:   Ընդամենը Լիբիայի ռազմական օբյեկտների վրա  արձակվելէ ավելի քան 120  “Տոմագավկ” հրթիռ “: Ամերիկյան ԶԼՄ-ների հաշվարկի համաձայն`  առաջին մի քանի ժամվա ռազմական գործողության ընթացքում կոալիցիան միայն “Տոմգավկների” վրա ծախսել է  մոտ  75 միլիոն դոլար:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply