Մոսկվայի մետրոյում տղամարդը մահացել է գնացքի հայելու հարվածից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2011 15:24

Մոսկվայի մետրոյում տղամարդը մահացել է  գնացքի հայելիի հարվածից, հաղորդում  է  “Интерфакс”-ը հղում անելով  իրավապահ մարմինների աղբյուրներին : Դեպքը կատարվել է շաբաթ օրը , մարտի   19 –ին մետրոյի «Թատերական»կայարանում:

49-ամյա տղամարդը , ով  եկել էր  Եկատերինբուրգից , շատ մոտ էր   կանգնած  կառամատույցի եզրին  և վերջին վագոնի հայելուց հարված էր ստացել: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է : «Կատարվածը գնահատվում է դժբախտ դեպք»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

2011թ. սկզբից սա արդեն յոթերորդ մահվան դեպքն է  մոսկովյան մետրոյում: Ամենամեծ արձագանքը ԶԼՄ-ների միջոցով տարածված երկու ուսանողի մահն էր,ովքեր գնացքի կտուրին երթևեկել են մետրոյի Ֆիլևյան գծով: Այդ դժբախտ դեպքը փետրվարի կեսերին էր:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply