Քեյթ Միդլտոնի թափանցիկ շրջազգեստը վաճառվել է 78 հազար ֆունտով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2011 14:16

Թափանցիկ  գործված զգեստը,որը  արքայազն Վիլյամի սիրեցիալ Քեյթ Միդլտոնը   հագել է 2002 թ. բարեգործական  մոդայի  ցուցադրման ժամանակ  , աճուրդում  վաճառվել է  78 հազար ֆունտ ստերլինգ (89 հազար եվրո) ,այդ մասին գրում է The Sun-ը:

Աճուրդը կայացել է Լոնդոնում ,  մարտի 17 –ին: Ով էր գնորդը արքայազնի սիրեցիալի հայտնի  հագուստի, հայտնի չէ: Այդ  նույն աճուրդի ընթացքում  վաճառվել են արքայազնի մոր`արքայադուստր Դիանայի երկու զգեստ,որոնց  վաճառքից  ստացվել է  67 հազար ֆունտ (77 հազար եվրո):

Միդլտոնի  հագուստը,ով դեռ  2002 թ. Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս  համալսարանի   ուսանողուհի էր , հորինել էր  դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Շարլոտ Տոդը:  Սկզբից  ենթադրվում էր ,որ Տոդի  աշխատանքի արդյունքը  կիսաշրջազգեստ է լինելու, բայց ցուցադրման  կազմակերպիչները որոշել են  ,որ այն որպես շրջազգեստ  ավելի լավ կնայվի:

Բրիտանական ԶԼՄ-ները մի անգամ չէ,որ գրել են ,թե թափանցիկ հագուստը  նպաստել է Միդլտոնի և արքայազնի հարաբերությունների զարգացմանը, ով իբր շատ է տպավորվել Քեյթի մասնակցությամբ ցուցադրությունից: Շրջազգեստի դիզայները հայտարարել է,որ եթե դա ճիշտ է և  զգեստը օգնել է սիրավեպի զարգացմանը,ապա ինքը գոհ է ,որ նպաստել է զույգի երջանկությանը:

Արքայազն Վիլյամը և Քեյթ Միդլտոնը հայտարարել են իրենց նշանադրության մասին 2010 թ. վերջին: Հարսանիքը նշանակված է 2011թ. ապրիլի  29 –ին: Արարողությունը տեղի կունենա Վեստմիստերյան աբբայությունում:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply