Լիբիայի իշխանությունները կոալիցիայի ուժերի գործողությունները անվանեցին ագրեսիա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | March 20, 2011 1:28
Մուամար Քադաֆին խոստացել է ելույթ ունենալ պետական հեռուստատեսությամբ, իսկ Լիվիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի քարտուղար Մոհամեդ Աբդուլ Քասիմ ալ-Զվաին արդեն ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, անվանելով միջազգային ուժերի գործողությունները ագրեսիա:
“Ափսոս, որ իմ երկրի վրա զինված հարձակում է կատարվում; Որոշ արևմտյան երկրներ հրթիռային հարձակում նախաձեռնեցին Տրիպոլիի և Միսրատի վրա, որը լուրջ վնաս հասցրեց խաղաղ բնակիչներին: Այդ ագրեսիան սկսեց այն ժամանակ ,երբ մեզ ասացին ,որ դադարեցնենք կրակը: Հարձակումը սկսեց այն ժամանակ,երբ Լիվիան հայտարարեց իր պատրաստակամությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներ սկսելու ;Այն որ հարձակումը Լիվիայի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար է չի համապատասխանում իրականությանը : Հակառակը դա բերել է խաղաղ բնակիչների սպանվելուն և վիրավորվելուն: Մեր հիվանդանոցները արդեն լեփ լեցուն են,-հայտարարել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
