Տրիպոլիիում տարհանում են ռմբակոծության հետևանքով վիրավորներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2011 1:34

Շտապօգնության մեքենաները տարհանում են արևմտյան կոալիցիայի կողմից  Լիբիայի մայրաքաղաքի ռմբակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիներին: Այդ մասին հաղորդում է Ջամահիրիի ՋԱՆԱՆ: Նրա տվյալների համաձայն, բժիշկների բրիգադները ճեղքում են ռմբակոծված շրջանները տուժածներին  դուրս հանելու համար:

Ավելի վաղ Լիբիայի հեռուստատեսությունը  հաղորդել է ,որ Տրիպոլիի քաղաքացիական շինությունները  հրթիռային հարվածի են ենթարկվել, նաև  ռմբակոծվել են Միսրատ քաղաքի վառելիքային  պահեստները` երկրի մայրաքաղաքից  200 կիլոմետր արևելք: Իրենց հերթին Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդել են,որ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի նավերը միջերկրական ծովում  են, և բաց են թողել թևավոր  Tomahawk  հրթիռներ Լիվիայի տարածքի վրա: Նրանց խոսքերով հիմնական նպատակակետը  Տրիպոլիի և Միստրատի շրջակայքում հակահրթիռային պաշտպանության միջոցներն են,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply