Արցունքներն անհրաժեշտ են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2011 22:39

Չնայած այն փաստին, որ տղամարդիկ չեն սիրում  գեղեցիկ սեռի արցունքոտ ներկայացուցիչներին, հենց դրանք են օգնում կանանց օրգանիզմը մաքրել տոքսիններից և երկարացնել երիտասարդությունն ու պահպանել առողջությունը:

Եվրոպական գիտնականները հայտարարել են, որ արցունքները հանդիսանում են կանացի  ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության գրավականը, քանի որ  օգնում են օրգանիզմից դուրս բերել մշտապես կուտակվող թույները: Ինչպես բացատրել են մասնագետները, արցունքների հետ օրգանիզմից դուրս է գալիս կորտիզոլ հորմոնի ավելցուկը, որը նպաստում է  թունավոր ու վտանգահարույց նյութերի “յուրացմանը”:  “Արցունքաթափության” մեկ սեանսի ազդեցությունը համեմատում են հոգեբանի մոտ պարբերաբար հաճախելուց  ստացած թեթևացման հետ:

Դիտվել է 1951 անգամ:
Print Friendly

Leave a Reply