Սպանությունը բացահայտվել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 19, 2011 22:41
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 16-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած վերքով և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը:Նույն օրը, ժամը 20.30-ին, Առաքելյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել էր:
Պարզվել էր, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Պ.-ի բնակարանից` վերջինիս ահազանգով:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:Մարտի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է, որ Երվանդ Առաքելյանին մարտի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր բնակարանում դանակով հարվածել և սպանել է Մաքսիմ Պ.-ն:Նա ձերբակալված է:Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:






Facebook
Tweet This
Email This Post
