Պապուա Նոր Գվինեայում կորել է 13 ուղևորներով ինքնաթիռը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 11, 2009 15:12
Խաղաղ օվկիանոսում` կղզու վրա տեղակայված Պապուա Նոր Գվինեայում, կորել է մարդատար ինքնաթիռ, որում ավստրալացիներ են եղել. այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Սթիվեն Սմիթը:
Ինքնաթիռը, որում 13 ուղևոր է եղել, Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ-Մորսբիից ուղևորվելիս է եղել Կոկոդա բնակավայր. այն մեծ ճանաչում ունի ավստրալացի տուրիստների շրջանակում:
Այժմ, ինչպես հաղորդում է «ИТАР ТАСС»-ը, աղետի վայրում իրականացվում են որոնողական աշխատանքներ:






Facebook
Tweet This
Email This Post
