Մսի գինն ամերիկյան սուպերմարկետներում` ռեկորդային սահմանին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2011 21:57

Մսի գինը ԱՄՆ սուպերմարկետներում այս տարվա փետրվարին պատմական ռեկորդային սահմանին է եղել` միջինը` 4,288 դոլար մեկ ֆուտի (մոտ 454 գ) դիմաց: Սպասվում է, որ այս տարեվերջին այդ գները կաճեն  ևս 15 %-ով` նախորդ տարվա համեմատությամբ: Մսի գինը բարձրացումը հետևել է  հացահատիկի գնի բարձրացմանը:  Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում մթերքի գինը բարձրացել է 3,9 %-ով: Los Angeles Times-ը նշում է ,որ ամսվա կտրվածքով  փետրվար ամսվա գնաճը 37 տարվա համեմատությամբ հասել է  առավելագույն սագմանի: Արդյունաբերական արժեզրկումն արդեն հանգեցրել է այն բանին, որ խոշոր արտադրողներն ու ռեստորանային ցանցերը նույնպես բարձրացրել են գները: Մասնավորապես` McDonald’s-ը նախազգուշացրել է, որ կարող է բարձրացնի համբուրգերի, իսկ  PepsiCo-ն  8 %-ով` Tropicana-յի գները: Արդյունաբերության գները նույնպես փետրվարին հասել են ռեկորդային սահմանին: Ամենաշատը թանկացել են  կաթնամթերքն ու  հացահատիկը:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply