ԳԴՀ կաթոլիկ եպիսկոպոսները պահանջել են հրաժարվել ատոմային էներգետիկայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2011 21:30

Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսները իշխանություններից պահանջել են հրաժարվել ատոմային էներգետիկայից: Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ Ռոբերտ Ցոլիչի խոսքով,”ատոմային էներգիայի օգտագործումը հուսալի վճիռ չէ”: Ցոլիչն օրինակ է բերել Ճապոնիայի դեպքը, նշելով, որ ատոմային էներգետիկան լի է անկանխատեսելի ռիսկերով, որոնք հղի են անլուծելի խնդիրներով: Նրա խոսքով, պետք է դաս քաղել Ճապոնիայում կատարվածից` հատկապես գերմանական ԱԷԿ-երի շահագործումը երկարաձգելու առումով:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply