Քութաիսիի օդանավակայանը վաճառքի է հանվել 1 լարիով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 19, 2011 21:12
Վրաստանի կառավարությունը “Կոպիտնարի” օդանավակայանը կվաճառի խորհրդանշական գումարով` մեկ լարիով (մոտավորապես 58 ցենտ): Վրաստանի կառավարությունը տենդեր կամ էլ աճուրդ չի հայտարարի օդանավակայանի կառավարումը փոխանցելու համար: Խորհրդանշական գումարի դիմաց ներդրողը պետք է ստանձնի օդանավակայանի ինֆրաստրուկտուրայի զարգացման գործընթացը ու ապահովի տոմսերի ցածր գինը: Ներդրողը պետք է երաշխավորի, որ օդանավակայանը տարեկան կսապասարկի ավելի քան 20 մլն ուղևորի, նշում է “Business Վրաստան”-ը: Այժմ օդային հանգույցը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի: Քութաիսիի օդանավակայանը գտնվում է քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Այն զբաղեցնում է 35,5 հա տարածք, իսկ կառույցի ընդհանուր մակերեսը 2,3 հազար քառ. մետր է:






Facebook
Tweet This
Email This Post
