Հրշեջները սկսել են “Ֆուկուշիմա-1” ԱԷԿ-ի վրա ջուր լցնելու նոր գործողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2011 17:46

Ճապոնիայի հրշեջների հատուկ ջոկատը շաբաթ առավոտյան սկսել է վթարված “Ֆուկուշիմա-1” ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի ավազանները ջուր լցնել, որտեղ երկրաշարժի և ցունամիի պատճառով շարքից դուրս է եկել սառեցման համակարգը: Այս մասին հաղորդում է “Կիոդո” գործակալությունը` հղում անելով Տոկիոյի հրշեջ վարչությանը:

Հինգշաբթի ուղղաթիռներից երրորդ էներգաբլոկի վրա ջուր լցնելուց հետո տարածաշրջանում գրանցվեց ռադիացիոն ֆոնի մեծացում ժամում 3,7 հազար միկրոզիվերտից մինչև ժամում 4 հազար միկրոզիվերտ: Մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ, երրորդ էներգաբլոկի տարածքում կարող է ուրանապլուտոնային վառելիքի պաշարներ մնացած լինեն: Կեսօրի դրությամբ արդեն 60 տոննա ջուր էր լցվել:

Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոսիմի Կիտաձավան դրությունը համարեղ “ծայրահեղ լարված”, սակայն խոստացել, որ միջոցառումները կշարունակվեն:

ԱԷԿ-ի վթարի պատճառով մարդիկ տարհանվել են 20-կիլոմետրանոց շառավղով, արգելված են նաև դրա վերևում թռիչքները:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply