Չինաստան. ճառագայթում, աղ և խուճապ: Չինաստանում շարունակում են աղ և առաջին անհրաժեշտության ուրիշ մթերքներ գնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 19, 2011 17:32
Չնայած իշխանությունների կոչերին` Չինաստանում շարունակվում է աղի, լապշայի, բրնձի և առաջին անհրաժեշտության ուրիշ մթերքների խուճապային առևտուրը: Ինչպես հաջողվել է համոզվել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին, Պեկինի շատ խանութների դարակներից նշված մթերքներն արդեն անհետացել են: Աղն անհետցել է նաև Չժենցզյան, Գուանդուն, Ցզյանսի, Գույչժոու, Սիչան, Ցզյանսու և Խուբեյ գավառների խանութներից:
Աղի այդքան մեծ քանակությամբ գնումների պատճառն այն լուրերն են, թե Ճապոնիայի “Ֆուկուշիմա-1” ԱԷԿ-ի ռեակտորների վթարի պատճառով ռադիոակտիվ տարրերը լցվել են ծովը, հետևաբար արդյունահանվող ծովային աղն անվտանգ չէ: Աղի բարձր պահանջարկի մյուս պատճառն այն տեղեկություններն են, թե յոդացված աղն օգնում է օրգանիզմին ավելի լավ հաղթահարելու ճառագայթման ազդեցությունը:
Միաժամանակ Չինաստանի իշխանությունները շարունակ կոչ են անում բնակչությանը խուճապի չմատնվել և չհավատալ ափամերձ ջրերի հնարավոր ճառագայթման մասին տեղեկություններին: “Մասնագետները ռադիացիոն ֆոնի շուրջօրյա մոնիթորինգ են անցկացնում երկրի ամբողջ տարածքում, և վերջին ստուգումները նորմից շեղումներ չեն հայտնաբերել,- ասվում է ՉԺՀ առողջապահության նախարարության ուրբաթ օրը տարածած հայտարարությունում:- Հարկ չկա, որ բնակչությունը խուճապի մատնվի և յոդացված աղ և ուրիշ մթերքներ գնի”:






Facebook
Tweet This
Email This Post
