Երկրաշարժը Ճապոնիայում խլեց ավելի քան 7 հազար մարդու կյանք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2011 17:28

Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և դրա հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 7,197 հազարի: Այս մասին հաղորդում է “Կիոդո” գործակալությունը` հղում անելով ոստիկանության գլխավոր վարչությանը: Նախկինում հաղորդում էին 6,91 հազար զոհի մասին:

Անհետ կորածների թիվը մինչև հիմա համարում են 10,905 հազար մարդ: Այսօրվա դրությամբ ճանաչվել է 3,09 հազար դիակ, նրանցից 1,55 հազարն արդեն հանձնվել են հարազատներին:

Իր տունը ստիպված է եղել լքել գրեթե 387 հազար ճապոնացի:

Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին տեղի ունեցած երկրաշարժը առաջացրեց ցունամի` ավելի քան 10 մ բարձրությամբ:

Երկրաշարժից հետո ճապոնական “Ֆուկուշիմա-1” և “Ֆուլուշիմա-2” ատոմակայաններում մտցվեց արտակարգ դրություն սառեցման համակարգի խափանման պատճառով: “Ֆուկուշիմա-1”-ում պայթյուններ եղան առաջին, երրորդ և երկրորդ էներգաբլոկներում, ավելի ուշ` պայթյուն և հրդեհ չորրորդ էներգաբլոկում: Առաջին ռեակտորում հայտնաբերվել է վառելիքի հավաքածուների ավելի քան 70%-ի վնասվածք, երրորդում վնասված է ռեակտորի պաշտպանիչ շերտը:

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply