Արկտիկական օզոնի շերտը բարակել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2011 16:44

Եվրոպական էկոլոգները կանխագուշակել են, որ 2011-ին Արկտիկայի վրա օզոնի շերտը շատ կբարակի:Հետազոտողների տվյալներով, բառացիորեն մեկ ամսվա ընթացքում մի խոշոր տարածաշրջան (15 մլն հա քառ կմ) Հյուսիսային բևեռի մոտակայքում, կորցրել է օզոնի կեսը:Ներկայումս օզոնի քանակը կազմում է 306 միավոր Դոբսոն (օզոնի վիճակի չափման միավոր)` 480-380-ի փոխարեն: Գիտնականների կարծիքով, օզոնի այս խտությունը պայմանավորված է  ստրատոլորտի ցածր ջերմաստիճանով, որի պատճառներից մեկն էլ ջերմոցային գազերի մեծ քանակն է: Հետազոտողները նկատել են, որ օզոնային անցքը կամ էլ օզոնային շերտի բարակումը կայուն գոյացություն չէ ու կարող է տեղաշարժվել: Օրինակ` արկտիկական անցքը կարող է մի քանի օր տեղակայվել ասենք ավելի հարավ, հասնելով Իտալիայի ու Հունաստանի լայնություններին: Այդ ժամանակ ստեղծվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների  բարձր մակարդակի ազդեցության գոտի ու կարելի է այրվածք ստանալ ընդամենը 20 րոպեում: Գիտնականները նշում են, որ այնուամենայնիվ, ճառագայթման մակարդակը, կլինի ավելի ցածր, քան  հասարակածում:

Դիտվել է 1790 անգամ:
Print Friendly

Leave a Reply