Վիճակահանությունը կատարվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2011 13:47

Շվեյցարիայի Նիոն քաղաքում  կայացավ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  ու Եվրոպայի լիգայի խաղարկության 1/4 եւ 1/2 եզրափակիչի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ  Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դոնեցկի «Շախտյորը» կմրցի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ։

Վիճակահանության արդյուքները.

Չեմպիոնների լիգա
1/4 եզրափակիչ
1. «Ռեալ» (Իսպանիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)
2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Չելսի» (Անգլիա)
3. «Բարսելոնա» (Իսպանիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)
4. «Ինտեր» (Իտալիա) – «Շալկե-04» (Գերմանիա)
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, պատասխան խաղերը՝ 12-13-ին։

Եվրոպայի լիգա
1/4 եզրափակիչ
1. «Պորտո» (Պորտուգալիա) – «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
2. «Բենֆիկա» (Պորտուգալիա) – ՊՍՎ (Հոլանդիա)
3. «Վիլյառեալ» (Իսպանիա) – «Տվենտե» (Հոլանդիա)
4. «Բրագա» (Պորտուգալիա) – «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)
Առաջին խաղերը կկայանան ապրիլի 7-ին, պատասխանները՝ 14-ին։

Հավելենք, որ 4-րդ զույգի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն 2-րդ զույգի հաղթողների հետ, 1-ինը` 3-րդի հետ:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply