Հայագիտությունը պետք է զարգանա հենց Հայաստանում.”Արտագերս” դպրոցի նպատակն է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 19, 2011 13:44
Ժամանակակից աշխարհում գլոբալիզացիոն գործընթացներին չմասնակցել չենք կարող, սակայն որպեսզի պահենք մեր հայկական ուրույն դեմքը, կարողանանք դիմայակել հայկական ինքնության հիմքերին ուղղված մարտահրավերներին, պետք է բարձրացնենք մեր դիմադրողականությունը: Ահա հենց այդ խնդրի լուծմանն է փորձում նպաստել «Պրոսպեկտուս»  տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնը, որն 2009թ-ից սկսած կազմակերպում է «Արտագերս» միջառարկայական  հայագիտական դասընթացը:  «Հայկական քաղաքակրթություն. անցյալը, ներկան ու հեռանկարներ» խորագիրն ստացած դպրոցին այս տարի փետրվարի 18-ից մարտի 18- ընկած ժամանակահատվածում մասնակցեցին շուրջ  50 երիտասարդներ: Երեկ տեղի ունեցավ դպրոցի հանդիսավոր փակումը: Մասնակիցներին հանձնեցին վկայականներ:
Կենտրոնի նախագահ պ.գ.թ. Թամարա Վարդանյանը շատ է կարևորում, որ հայագիտությունը զարգանա հատկապես Հայաստանում, քանի որ եթե մենք չզարգացնենք հայագիտությունը Հայաստանում, կզարգացնեն դրսում.”Իսկ մենք գիտենք, թե դրսում զարգացնելու դեպքում ինչպիսի խեղաթյուրումներ են լինում օրինակ պատմության մեջ, այն շատ խոցելի է դառնում: Եվ Արտագերս դպրոցի նպատակն է երիտասարդներին հայագիտության առանքային հարցերի շուրջ հիմնարար գիտելիքներ տալ: Իհարկե դպրոցը չի կարող իր առաջ լուրջ գիտական խնդիր դնել,բայց մենք փորձում ենք գոնե դաշտ ստեղծել`միավորել գիտնականներիներին, որոնք աշխատում են հայագիտության դաշտում և երիտասադությանը, որ կարող է  հետագայում շարունակել այս գործը”,- ասում է Թամարա Վարդանյանը:
Հաշվի առնելով հայագիտության միջառարկայական ոլորտ լինելը`դպրոցի կազմակերպիչներն աշխատում են տարբեր հումանիտար գիտություններ ուսումնասիրող երիտասարդների հետ:
Այս տարի հատուկ անդրադարձ է կատարվել մի շարք արդիական հարցերի` Հայկական քաղաքակրթության պատմամշակութային, հոգևոր ակունքների և հայկական ինքնության պահպանման հիմնախնդիրներին, Հայոց Ազգային նախագծի ժամանակակից դիսկուրսին, Հայության զարգացման հայեցակարգին:
Բացի դասախոսություններից դպրոցի ծրագրում ներառված էին կինոդիտումներ, քննարկումներ և մասնակցիների անմիջական ներգրավմամբ գործնական աշխատանքներ, որոնք ավարտվեցին շնորհանդեսներներով։
Մասնակիցերը մեզ հետ զրույցում ընդգծում էին հատկապես այն, որ ազգային ինքնության և ազգային խնդիրների շուրջ ունեցած գիտելիքներն ավելի ավելի խորացան, և գործնական քայլերի լայն դաշտ բացվեց իրենց առջև.
“Գիտելիքների թարմացման և եղածի վերարժևորման հարցում շատ կարևոր նշանակություն ունեցավ “Արտագերս” դպրոցը, այն բոլոր մտահոգությունները,  որ հնչեցվեցին դասախոսների կողմից հայ ինքնության համալիրների շուրջ,  պիտի փորձենք ավելի խորությամբ ուսումնասիրել, տեղափոխել գործնական դաշտ ու ինչ-որ լուծումներ փնտրել”,- ասում է ծրագրի մասնակից, մշակութաբան Սեդա Անանյանը:
Երիտասարդներն արդեն առանձին փոքր խմբերով մշակել են գործնական ծրագրեր, և շուտով մենք լսենք դրանց մասին:
“Արտագերս” դպրոցի կամզակերպիչները խոստացել են, որ դպրոցը շարունակական է լինելու: Ծրագիրն իրագործվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Դիտվել է 2551 անգամ:
Print Friendly

Leave a Reply