Ճապոնիայում փլատակների տակից կենդանի մարդ է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2011 9:46

Երկրաշարժից ութ օր հետո փրկվել է ճապոնական Միյագի մարզի բնակիչը իր տան փլատակների տակ: Այդ շրջանը  առաջիններից մեկն էր ,որ  իր վրա վերցրեց տարերքի հարվածը: Տուժածին արդեն առաջին  օգնություն ցույց են տվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց գտնվում է ուժեղ շոկային վիճակում:

Այս ընթացքում  շարունակվում են “Ֆուկուշիմա -” ԱԷԿ-ի ռեակտորների սառեցման աշխատանքները: Ամենավտանգավորը երրորդ էներգաբլոկի տաքացումն է, նրանից գոլորշի է բարձրանում: Հրշեջ մեքենաները  նրա վրա ջուր են լցնում:

Սակայն զոհվածների և անհետ կորածների ցուցակը անըդհատ աճում է, այն արդեն անցել է 18 հազար մարդուց: Ճապոնիայի ազգային ոստիկանության տվյալներով այսօր առավոտյան հաղորդել են 7200 զոհվածների և 10900 անհետ կորածների մասին: Ավելի քան 2,6 հազար մարդ վիրավոր է:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply