Փարիզում վնասազերծվել է Էյֆելը “ականապատած” հեռախոսային խուլիգանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2011 0:33

Փարիզում ձերբակալել են  հեռախոսային խուլիգանի, ով հաղորդել է Էյֆելյան աշտարակի և փարիզյան Մոնպառնաս երկնաքերի վրա ռումբերի կեղծ առկայության մասին: Չարագործը  24-ամյա երիտասարդ է: Ահաբեկիչի զանգերը արվել  են արտաքին գործերի նախարարություն և մի քանի այլ գերատեսչություն փետրվարի վերջերին: Կեղծ զանգերից հետո Փարիզի ոստիկանությունը  փետրվարի  26 -ին էյֆելյան աշտարակից  արագ տարհանել է  1700 զբոսաշրջիկի և   300 հոգի էլ  “Մոնպառնասի “գագաթի հարթակից ու այլ հարկերից;Երկու դեպքում էլ  իրենց գործունեությունը դադարեցրել են մասնավոր սրճարաններն ու ռեստորանները:Էյֆելի փակումից  վնասը  կազմել է 76 հազար եվրո և ավելի քան  21 հազար եվրո “Մոնպառնաս ” երկնաքերի փակումից: Զանգերի հեղինակը նաև հաստատել է ,որ պայթուցիկ է դրված Շատլե թատրոնում, երբ այնտեղ  տեղի էր ունենում հայտնի “Կեսար” մրցանակաբաշխությունը:Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը `խուլիգանին   հայտնաբերել են  երկարատև փնտրտուքներից հետո: Շուտով նա կկանգնի դատարանի առաջ:

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply