Օբաման պայմաններ է դնում Կադաֆիի առջև, որոնք «քննարկման ենթակա չեն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 19, 2011 11:22

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ միջազգային առաջատար լրատվամիջոցներով ելույթ ունեցավ` հայտարարելով, որ Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆին հանցանքներ է գործում իր ժողովրդի դեմ: «Մենք ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ Կադաֆին իր իսկ ժողովրդի դեմ հանցանքներ է գործում»,- ասաց նա` հավելելով, որ ապակայունացումը կարող է համակել նաև Լիբիայի հարակից տարածաշրջանը:
«Ժողովրդավարական արժեքները, որ մենք պաշտպանում ենք, կարող են տապալվել…. և միջազգային հանրության հորդորները մնան որպես փուչ խոսքեր»,- ասաց նա: Օբամայի խոսքով` ՄԱԿ-ի գործունեության թիրախը պետք է լինի անմեղ քաղաքացիների պաշտպանությունը և Մուամմար Կադաֆիին պատասանատվության ենթարկելը: «Անմիջապես պետք է զինադադար հաստատվի, և Կադաֆիի զորքերը պետք է հեռանան մի քանի քաղաքներից, որտեղ պետք է վերականգնվի ջրա- և էլեկտրամատակարարումը,- ասաց ԱՄՆ նախագահը և ընդգծեց,- այս պայմանները քննարկման ենթակա չեն»:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply