Ցուցարարներին ցրում են արդեն Սիրիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 18, 2011 23:36
Արաբական հեղափոխական ալիքը հասել է Սիրիա: Երկու մարդ է սպանվել, տասնյակները վիրավորվել են Դերնա քաղաքում ցույցը ցրելու ժամանակ:Դերնան գտնվում է Դամասկոսից 160 կմ հարավ: ինչպես հաղորդում է “Ալ Ջազիրան” ` հղում կատարելով ականատեսին , մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհին ներքին զորքերի սռորաբաժանումներ են լցվել:
Դարնան մոտիկ է Հորդանանի սահմանին,որտեղ արդեն երկրորդ ամիսն է շարունակվում է “Զայրույթի օրերը” սոցիալական վիճակի բարելավման պահանջով: Չի բացառվում ,որ դա օրինակ է հանդիսացել սիրիացիների համար:
Բարեփոխումների և քաղաքական ազատությունների պահանջով միտինգներ տեղի ունեցան Բանիյաս նավահանգստում և Հոմս արդյունաբերական քաղաքում,որը Դամասկոսից 120 կմ հյուսիս է :
Զանգվածային ցույցեր այսօր եղան նաև Իրաքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Անհանգիստ է Յեմենի մայրաքաղաք Սանեն: Ամենաքիչը 30 մարդ է սպանվել և ավելի քան 100-ը վիրավորվել ցուցարարների վրա ոստիկանների կրակոցներից: իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն:






Facebook
Tweet This
Email This Post
