Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 18, 2011 18:28

Նախագահը նախ շնորհավորել է Լիտվային` ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի համար շատ կարևոր է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը:

«Ուրախ եմ և հուսով, որ ԵԱՀԿ-ում Ձեր նախագահության ընթացքում անվտանգության և համագործակցության ապահովման  ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպության և նրա նախագահության հնարավորությունները բարձր գնահատելու և համագործակցությունը շարունակելու  պատրաստակամության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին  ԵԱՀԿ կառույցների կողմից  ցուցաբերվող աջակցությանը,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում, դրական են գնահատվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ չպետք է կանգ առնել և անհրաժեշտ է այդ դրական ելակետից  շարունակել բանակցությունները:

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply