Նախագահը մեկնեց արձակուրդի. անցյալ տարի Սարգսյանը հանգստացել էր Եվրոպայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2009 14:53

naxagahՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է երկշաբաթյա արձակուրդի: Հանրապետության նախագահը, ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, արձակուրդի մի քանի օրը կանցկացնի արտերկրում, իսկ մնացածը` Հայաստանում:

Անցած տարի Սարգսյանն իր ամառային արձակուրդն անցկացրել է Եվրոպայում:

Նախորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, իր արձակուրդները մեծամասամբ անցկացնում էր Հայաստանի տարածքում:

Հայաստանում են անցկացնելու հանգիստը նաև նախարարները և նրանց օգնականները. հունիսի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ արեց նախարարներին և նրանց տեղակալներին մեկնել ոչ թե մեկամսյա, այլ ավելի կարճ ժամկետով արձակուրդի և հանգիստն անցկացնել Հայաստանում, քանի որ առջևում ճգնաժամի հաղթահարման փուլն է: Այս տարի արձակուրդի իրավունք չեն ունեցել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պողոսյանը, քանի որ նրանց պաշտոնավարման 6 ամիսը դեռ չի լրացել:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply