Տապակած բանան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 18, 2011 13:47

Եթե սիրում եք թարմ բանան, ապա անպայման կսիրեք նաև շատ յուրօրինակ  ուտեստներ` պատրաստված տապակած բանանից, որոնք հարմար են թե՛ նախաճաշին և թե՛ ընթրիքին: Ահա մի քանի բաղադրատոմս:

Տապակած բանանը մեղրով ու պնդուկով

Հարկավոր է 3-4 բանան, ավելի լավ է` ոչ լրիվ հասունացած, որպեսզի տապակելուց «չքանդվեն»,  մի բուռ ընկույզ, մեղր ու յոգուրտ (կարելի է ընտրել բանանայինը, որպեսզի ընդգծի ուտեստի համը): Եթե ձեռքի տակ յոգուրտ չունեք, հանգիստ կարող եք դրա  փոխարեն օգտագործել թթվասեր:

Բանանի կեղևը հեռացնել, բարակ շերտերով կտրատել, ապա կարագով տապակել` յուրաքանչյուր կողմից` 2 րոպե: Հետո դասավորել լայն  ափսեի մեջ: Ընկույզը նույնպես պետք է  տապակել, բայց առանց կարագի ու մանրացնել: 2 ճ. գ. մեղրն ու յոգուրտը խառնել, ապա ստացված քաղցրահյութով ցողել բանանը  ու վրայից շաղ տալ բոված ընկույզը:

Տապակած բանանը քնջութով և մշկընկույզով

Բաղադրությունը

3 բանան, 2-3  ճ. գ. կարագ,

մշկընկույզ 1-2 հատ

քնջութ` 1-2 թ.գ.

պաքսիմատ և կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը

Բանանը մաքրել, կիսել երկայնքով: Եթե կտորները փոքր-ինչ երկար են, կարող եք երկու կեսի բաժանել, ապա քերած մշկընկույզ ցանել վրան ու թաթախել պաքսիմատի մեջ: Կարագը հալեցնել տապակի մեջ ու այդ կտորները տապակել այնքան, որ կարմրեն: Հանելուց հետո վրան քնջութ ցանել, ինչը շատ նուրբ համ կհաղորդի: Իսկ մատուցելուց առաջ ցողել կիտրոնահյութով:

Դիտվել է 2177 անգամ:
Print Friendly

Leave a Reply