Ողբերգություն Ատլանտյան օվկիանոսի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 2, 2009 12:20

11Ֆրանսիացի փարձագետների կարծիքով` Ատլանտյան օվկիանոսի վրա անհետացած «Էյր-Ֆրանս» ավիաընկերության Ռիո-դե-Ժանեյրոյից Փարիզ թռչող ինքնաթիռի բոլոր 228 ուղևորները և անձնակազմի անդամները մահացել են: Ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, թե այլևս հույս չկա փրկվածների գտնել: Վերջին տվյալներով` ռադարների էկրաններից անհետանալուց մի քանի րոպե առաջ բրազիլացի դիսպետչերները տեղեկացվել են, որ տուրբուլենտության պատճառով ինքնաթիռում կարճ միացում է գրանցվել:

«Էյր-Ֆրանս» ավիաընկերությունն արդեն ցավակցական ուղերձ է հղել ինքնաթիռում գտնվողների հարազատներին և մտերիմներին: Ուղևորների մեծ մասը Բրազիլիայի քաղաքացիներ էին, ինչպես նաև` ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, չինացիներ, և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

Վթարի ամենահավանական պատճառն այս պահի դրությամբ համարվում է կայծակի հարվածը: Փրկարարները բրազիլական օդուժի ինքնաթիռների օգնությամբ արդեն սկսել են որոնողական աշխատանքները:

Interfax գործակալություն
Լուսանկարը` Reuters

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply