Բելառուսում անցկացվելու է «ԶԼՄ-ը Բելառուսում» 15-րդ միջազգային ցուցահանդեսը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 18, 2011 17:15

2011 թվականի մայիսի 4-7-ը Մինսկում` «ԷքսպոԲել» ազգային ցուցահանդեսային կենտրոնում կայանալու է «ԶԼՄ-ը Բելառուսում» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Միջոցառմանը հրավիրվում են մասնակցելու Հայաստանի տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ները, լրատվական գործակալությունները, տպագրական  արտադրանք տարածող եւ գովազդային կազմակերպությունները, հրատարակչական եւ պոլիգրաֆիկ ձեռնարկությունները:

Ցուցահանդեսի կազմակերպիչը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի մասնակիցներին անվճար տրամադրել ցուցահանդեսային տաղավար:

Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին խնդրում ենք մինչեւ մարտի 27-ը ցուցահանդեսին մասնակցելու ցանկությունը հաստատող նամակ ուղարկել ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնութան վարչություն` press@mfa.am էլեկտրոնային հասցեով:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply