Տեղի կունենա Հայաստանի միջազգային բժշկական 3-րդ համագումարը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2011 15:43

2011թ. հուլիսի 7-9 Երևանում կկայանա  աշխարհի հայ բժիշկների միջազգային համագումարը՝ ՀՀ առողջապահության և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:

Հայ բժիշկների՝ ատամնաբույժների, դեղագործների, բուժքույրերի, բժշկական ոլորտի այլ մասնագետների հանդիպումներն երկու տարին մեկ անգամ սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսում և մայր հայրենիքում՝ Հայաստանի միջազգային բժշկական համագումարում արդեն ավանդական են դարձել:

Համագումարի հիմնական նպատակն է՝ շարունակաբար զարգացնել և ամրապնդել աշխարհասփյուռ հայ բժիշկների կապը և համագործակցությունը: Համագումարի 3-օրյա աշխատանքը մասնակիցներին հնարավորություն կտա համատեղ քննարկել կարևորագույն բժշկագիտական, գործնական բժշկության, բժշկական կրթության և այլ խնդիրներ ու ծրագրեր, ներկայացնել և փոխանակել առողջապահական և բժշկական համակարգում ի հայտ եկած նորամուծություններն ու գիտական նվաճումները՝ այդ ամենն ի սպաս դնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առողջապահության ոլորտի արդիականացմանը, բուժօգնության որակի բարելավմանը:

Ընթացիկ համագումարի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խրախուսվում են հատկապես երիտասարդ հայ բժիշկների մասնակցությունը՝ ակնկալելով, որ նրանց ներգրավումը կաշխուժացնի համագումարի աշխատանքները և նոր լիցք կհաղորդի վերջինիս հետագա գործունեությանը:

Բոլոր շահագրգիռ մասնագետները, AMIC-ը և Հայաստանի բժշկական միությունները հրավիրվում են  մասնակցելու համագումարի աշխատանքներին և իրենց լուման ներդնելու Հայաստանի առողջապահության զարգացման մեջ:

Գրանցման վերջնաժամկետը  մայիսի 1-ն է:  Հոդվածների հայտերի վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 1-ը:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply